‘
Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոցները ձեռք առնել՝ իր սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանում լարվածության մեծացումը, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը: «Սիրիական ճգնաժամն արդեն սպառնում է ոչ միայն բուն Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը, այլև հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կայունությանը: Ուստի մենք պետք է բոլոր միջոցները ձեռք առնենք՝ մեր սահմանների պաշտպանության համար»,- ասել է Դավութօղլուն: Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս սիրիական ճգնաժամի արագ հաղթահարման օգտին՝ բնակչության էթնիկ և կրոնական բոլոր շերտերի իրավունքների պահպանմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի հայտարարության մեջ նշվել էր, թե Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի պատասխանել սիրիական կողմից արձակված բոլոր համազարկերին ու սադրանքներին:
Հուլիսի 18-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանին կատաղի մարտեր են ընթացել ահաբեկչական ՔԲԿ կազմակերպության սիրիական թևի և «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական կազմակերպության գրոհայինների միջև, փոխանցում է Trend-ը:
‘