‘Թուրքիայի ԱԳՆ. Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայի բանակի գործողությունները’

1078

Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները, որպեսզի թույլ չտա նոր հարձակումներ Իդլիբում թուրքական դիտակետերի վրա:

Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Նախագահներ Էրդողանը և Պուտինը քննարկել են Սիրիայի թեման: Ասադի գործողությունների համար պատասխանատու է Ռուսաստանը, և նա պետք է վերահսկի Բաշար Ասադի վարչակազմի գործողությունները»,- պնդում է ԱԳՆ ղեկավարը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Իդլիբում դիտորդական կետերի վրա հարձակումները կդադարեն:

Թուրքիայի ԶՈՒ թիվ 10 դիտորդական կետն Իդլիբում գնդակոծության է ենթարկվել հունիսի 13-ին, 27-ին և 29-ին, ինչի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, վեցը վիրավորվել են: Հունիսի կեսերին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ռուսաստանի ՌՏՈՒ-ն ռմբային չորս հարված է հասցրել ահաբեկիչներին, որոնք կրակ էին բացել Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի պահակակետի վրա, և ոչնչացրել է գրահայինների խոշոր կուտակումը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի տեղապահ. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ’