‘
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրել է, թե հնարավո՞ր է հանդիպում կազմակերպել Արգենտինայում G20 գագաթնաժողովի շրջանակներում:
«Այո, նա Էրդողանին հարցրել է հեռախոսով, թե կարո՞ղ են իրենք հանդիպել Բուենոս-Այրեսում: Էրդողանն ասել է՝ «Տեսնենք»»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանն իմացել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին: «Չգիտեմ, թե Թրամփն ինչու է դա ասել: Ես նաև չգիտեմ՝ ամերիկացիները որևէ ապացույց ունե՞ն, որի մասին մենք չգիտենք: «Հնարավոր է»-ն մեզ չի բավարարում, մենք պետք է համոզված լինենք»,- հավելել է Չավուշօղլուն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘