Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նախատեսել է մայիսի 26-ին քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ ընդունվելու հարցը, հաղորդել է Անատոլիական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ թուրքական ԱԽ-ն կքննարկի նաև իրավիճակը Իրաքի հյուսիսում անդրսահմանային գործողության գոտում և ռազմական զինանոցի մեծացումը Հունաստանում։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ Անկարան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ Շվեդիայից և Ֆինլանդիայից, որ նրանք չեն պաշտպանի ահաբեկչական կազմակերպություններին։ Այսօր Թուրքիայի մայրաքաղաքում նախատեսված են երեք երկրների միջև բանակցություններ, այնուհետև հնարավոր է քառակողմ ձևաչափ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի մասնակցությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։