‘
Չորեքշաբթի Թուրքիան հրապարակել է առաջին պաշտոնական զեկույցը հայտնի հրապարակախոս և հասարակական գործիչ Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ:
Երկրի իշխանությունները պնդում են, որ Հաշոգիին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը նրա հայտնվելուց անմիջապես հետո: Այս վարկածի հաստատման համար Անկարան առայժմ ոչ մի ապացույց չի ներկայացնում:
Պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախապես ծրագրված պլանի համաձայն՝ Ջամալ Հաշոգիին խեղդամահ են արել՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց անմիջապես հետո»:
Այնուհետև նրա մարմինը մասնատվել է ու ոչնչացվել, ինչպես նախապես ծրագրված էր, ասվում է հայտարարության մեջ:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին, որ հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների հասցեին իր քննադատական հրապարակումներով, անհետացել էր հոկտեմբերի 2-ին, երբ գնացել էր Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսարան՝ ապահարզանի համար փաստաթղթեր ձևակերպելու:
Փոխանցում է BBC-ն:
‘