‘Թուրքիայի արտգործնախարար. Տարածքների հանձնումը հարկավոր է, առաջին հերթին, Հայաստանին’

1254

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը մասնակցի տարբեր նախագծերի Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Կարսում Վրաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

 Սակայն, Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, այդ նախագծերում ներգրավվելու համար Երևանը «պետք է լուծի հարևանների հետ առկա խնդիրները»: «Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում», — հայտարարել է Չավուշօղլուն: Նրա մեկնաբանությամբ, սակայն, հակամարտության կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին: Չավուշօղլուն ընդսմին կարծում է, թե այդ տարածքների հանձնումն, իբր, հարկավոր է, առաջին հերթին, Հայաստանին: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Երևանում բերման են ենթարկել չինուհիների, ովքեր զբաղվել են մերսմամբ, և` ոչ միայն’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. ԿԲ-ն ռիսկային գործընթացի մեջ է մտել’