‘Թուրքիայի ափերի մոտ զբոսանավ է բռնկվել’

688

Էգեյան ծովի թուրքական հատվածում՝  առողջարանային Մարմարիս քաղաքից ոչ հեռու, այրվել է մի զբոսանավ, հաղորդել է Anadolu գործակալությունը: Հաղորդում են, որ զբոսանավը ծով է դուրս եկել իտալական դրոշի ներքո: Զբոսանավում գտնվող ինը զբոսաշրջիկներին և անձնակազմի երեք անդամներին հաջողվել է փրկվել: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նավի շարժիչի բաժանմունքում՝ կարճ միացման արդյունքում, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks-ի իրազեկիչի գործը’