‘Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը սիրիական սահմանի մոտ է տեղափոխում զրահատանկային ստորաբաժանումներ’

1043

Սիրիայում լարվածության մեծացման և արևմտյան երկրների՝ այնտեղ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության հետ կապված՝ Թուրքիան սկսել է ամրապնդել իր սահմանային գոտիները: Ինչպես հաղորդել է այսօր տեղական հեռուստատեսությունը, լրացուցիչ զրահատանկային ստորաբաժանումներ են տրամադրվել Քիլիս, Գազիանթեփ և Հաթայ նահանգների սահմանապահներին:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունն առայժմ չի մեկնաբանում զորքերի տեղաշարժը, որը, ինչպես դիտորդներն են նշում, իրականացվում է Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ամրապնդելու շրջանակներում: Վերջին մի քանի շաբաթներին Թուրքիայի սահմանամերձ շրջաններում աշխատում են նաև քիմիական պաշտպանության ջոկատներ: Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 400 մարդ է ընդգրկված հնարավոր քիմիական գրոհին դիմակայելու կամ դրա հետևանքները վերացնելու աշխատանքներում: Կահավորվել են շարժական և ստացիոնար ապաստարաններ, բնակչությունը իրազեկվել է քիմիական գրոհի դեպքում նախազգուշական միջոցների և հակազդեցության գործողությունների մասին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Տատան» արդեն իսկ տարբերակներ է դիտարկում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար’
Հաջորդ հոդվածը‘Քեմբրիջի շրջանավարտը Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլի միջոցով ուզում է հասնել արդարության’