‘Թուրքիայի դրոշներն այրելու համար «Սպարտակը» տուգանվել է 100 հազար ռուբլով’

1038

ՌՖՄ-ի վերահսկիչ-կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը կոմիտեի հերթական նիստի ժամանակ ասել է, թե ինչ տուգանք է ստացել «Սպարտակը»՝ Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի ժամանակ Թուրքիայի դրոշներն այրելու համար:

««Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» խաղի ժամանակ «Սպարտակի» երկրպագուների կողմից Թուրքիայի դրոշներն այրելու համար Վերհսկիչ-կարգապահական կոմիտեն 100 հազար ռուբլի տուգանք է նշանակել և նախազգուշացրել ակումբին, որ կրկնվելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն: Մենք ակումբին պատժել ենք երկրպագուների ատելություն սերմանող վարքագծի համար:

Հանդիպման արձանագրության մեջ նշված էր միայն ֆայերների այրման մասին, ոչ մի այլ խախտում արձանագրված չէր: Որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին տեսանյութեր, որոնք մենք ուսումնասիրեցինք և դրանց հիման վրա կայացրինք որոշումը: Մենք տեսել ենք թուրքական 5 դրոշ, որոնք այրել են «Սպարտակի» երկրպագուները», — Գրիգորյանցի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը: 

Նախորդ հոդվածը‘Սերենա Ուիլյամսը՝ չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն թենիսիստուհի’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Պիկեն նախանձում է «Ռեալին», իսկ ես չեմ ցանկանում անվճար գովազդել նրան»’