‘Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին «Պետրիոտ» համակարգեր կտեղադրվեն մոտակա շաբաթներին’

553

Հյուսիսատլանտյան դաշինքը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին «Պէտրիոտ» հակահրթիռային ռազմավարական համակարգեր կտեղադրի մոտակա շաբաթներին, ըստ բրիտանական The Guardian-ի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նրա խոսքերով, այդ համակարգերը բացառախես պաշտպանական բնույթ են կրելու՝ ապահովելով Թուրքիայի տարածքը Սիրիայի կողմից հնարավոր հրթիռային հարձակումներից: Գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Սիրիայի իշխանություններին, որ նման հարձակման դեպքում դաշինքը անհապաղ կգործի ի պաշտպանություն Անկարայի:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, ՆԱՏՕ-ն նախատեսում է Թուրքիայում ՀՕՊ տաս մարտկոցներ տեղակայել, որոնք ունակ կլինեն ծածկել Սիրիայի հետ ողջ սահմանը:

«Պետրիոտ» համակարգերը ընդունակ են հայտնաբերել եւ ոչնչացնել տարբեր օդային թիրախներ հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ մարտկոցները Թուրքիա կտեղափոխվեն Հոլանդիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տրանսպորտային շրջափակումը կամբողջանա ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ հերթական համագումարը՝ դեկտեմբերի 22-ին ‘