‘Թուրքիայի զինանշանի վրա կրակած Ա.Միրզոյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման’

1741

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակած հայազգի Արթուր Միրզոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը: Նա պատիժը կկրի ազատ ռեժիմի գաղութում: Միրզոյանի դատապաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Հիշեցնենք՝ 2014թ. օգոստոսի 18-ին «Դոբրի լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը  որսորդական հրացանով կրակել է բացել Թուրքիայի զինանշանի վրա, որը գտնվում էր այդ երկրի դեսպանատան պատին: Դեպքի հետևանքով ոչ ոք չէր տուժել, քանի որ Միրզոյանը հատուկ առավոտյան ժամ էր ընտրել, որ դեսպանատը ոչ մեկ չլինի:

Միրզոյանը իր արարքը բացատրել էր նրանով, որ Քեսաբում տեղի ունեցած դեպքերի հետևում կանգնած է Թուրքիան, որը նաև իրականացրել է 20-րդ դարի ամենահրաշավոր հանցագործություններից մեկը:

Նախորդ հոդվածը‘Երկրորդ «սև արկղի» ձայնագրությունը հաստատում է, որ A320 օդաչուն միտումնավոր է գործել’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի Պնախարար. այլմոլորակայինները երբեք չեն ներխուժել մեր երկրի օդային տարածք’