‘
Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալըն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահման:
Ինչպես հաղորդել է contact.az-ը, նա ծանոթացել է ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությանը, ապահովմանը, բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին: Աքսաքալըն նաև զրուցել է զինվորների հետ, ուսումնական հրաձգարանում ծանոթացել տանկիստների և դիպուկահարների պատրաստությանը:
‘