‘Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունը հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին’

1588

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հիսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջեթ Օզալը և  տարբեր զորատեսակների հրամանատարներ հայտարարել են ԱՀ պաշտպանության նախարարության հետ համերաշխության և Ադրբեջանին ու նրա զինված ուժերին սատարելու մասին: Միևնույն ժամանակ նրանք խորին  ցավակցություն են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նույնպես ցավակցություն  էին հայտնել զոհվածների ընտանիքներին:

Վերջին շրջանում լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրվել է: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի անգամ հայկական տարածք ներթափանցման փորձեր են ձեռնարկել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, 27 մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 6  զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրավիճակի սրման առնչությամբ կողմերին կոչ են արել  հարգել հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. ՀՀ Զինված ուժերը հետեւում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերին. իրավիճակը վերահսկվում է’
Հաջորդ հոդվածը‘Ծովինար Նազարյան. Պատերազմը սարքել եք ՀՀԿ-ի փիառ’