‘Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է «մեգաքաղաք» կառուցել երկրի կենտրոնում’

1162

Նոր մեգաքաղաքը, որը նախագծի հեղինակները մտահղացել են որպես  «դարի նախագիծ», կկառուցվի Թուրքիայի կենտրոնում, հինգշաբթի հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն՝ Ստամբուլում նախընտրական ելույթների շրջանակներում:

«Մենք մտադիր ենք Թուրքիան դարձնել համաշխարհային մասշտաբի հզոր ուժ՝ օգտագործելով մեր աշխարհագրությունը, մեր երիտասարդ բնակչությունը, 58 երկրների մոտ լինելը, որոնց հեռավորությունը 4,5 ժամանոց թռիչքից ավելին չէ. դա հսկայական տնտեսական ուժ է, չտեսնված հեռանկար, որը մինչ օրս լիակատար կերպով չի օգտագործվել:…Դա կլինի մեգաքաղաք՝ Անատոլիայի կատարյալ ենթակառույցներով, որը միավորում է Միջերկրական և Սև ծովերը, և այն կդառնա կենտրոն՝ Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ մեգաքաղաքի շինարարության համար 20 տարվա ընթացքում կպահանջվի 200 միլիարդ դոլարի ներդրում, որից 160 միլիարդը կներդնեն մասնավոր ինվեստորները, իսկ 40 միլիարդը կվերցնեն գանձարանից: Նախագծի ավարտից հետո այն թուրքական գանձարանին կբերի 147 մլրդ դոլար, աշխատանք կապահովի 2,2 մլն մարդու համար, կդառնա երկրի մշակութային և ցուցադրելի կենտրոնը:

Ընդդիմության առաջնորդը կոնկրետ չի նշել, թե որտեղ է կառուցվելու նոր քաղաքը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին: Դրանց մասնակցում են 20 կուսակցություններ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում գտել են «Հիտլերի ձիերի» արձանները’
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդ. Լոնդոնում ոսկերչական պահոցը դատարկել է տարեց կողպտիչների բանդան ‘