Թուրքիայի իշխող կուսակցությունը համապետական ընտրությունների համար զանազան տարբերակներ է դիտարկում, սակայն դրանք տեղափոխելու մտադրություն և որոշում չկա, հինգշաբթի գրել է Hurriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Haberturk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հինգշաբթի հաղորդել է, որ ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակով, հեռուստաալիքի տվյալներով՝ նման նախաձեռնությամբ հանդես կգա բարձրագույն ընտրական հանձնաժողովը՝ իշխող կուսակցության խնդրանքով։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունում քննարկվում են բոլոր տարբերակները, սակայն առայժմ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ ո՛չ որոշում կա, ո՛չ էլ մտադրություն։ Կարելի է ասել, որ նախագահ Էրդողանը հանդես է գալիս ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու օգտին, իսկ կուսակցության որոշ անդամներ հանդես են գալիս հունիսի 18-ի օգտին։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը ոչ մի մտավախություն չունի ընտրությունների հետ կապված։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կաշխատի երկրաշարժի գոտուց տեղափոխվածների քվեարկության կազմակերպման կամ այն հարցերով, թե ինչպես են քվեարկելու աղետի գոտում մնացած քաղաքացիները, որպեսզի այդ հարցերում որևէ տարաձայնություն չլինի»,- գրում է հոդվածի հեղինակը։
Փոխանցում է ria.ru-ն։