‘
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության նախաձեռնությանը, որի համաձայն՝ զորքերին թույլատրվում է մտնել Իրաքի և Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար:
Բանաձևը նաև թուլ է տալիս օտարերկրյա զինված ուժերին՝ նույն նպատակով օգտագործել թուրքական տարածքը:
Թուրքիայի կառավարությունը զսպվածություն էր պահպանում «Իսլամական պետության» դեմ պայքարում, քանի որ վերջիններս իրենց մոտ պատանդ էին պահում 46 թուրք պատանդների: Սեպտեմբերին պատանդներն ազատ արձակվեցին: Այնուամենայնիվ, Թուրքիան զգուշանում է ԻՊ-ի կողմից պատասխան հարված ստանալուց, ինչպես նաև վախենում է օգնել ԻՊ-ի գրոհայինների դեմ կռվող քրդերին:
«Ոչ մի հրատապ քայլ մի սպասեք»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազն ի պատասխան Associated-ի այն հարցի, թե Թուրքիան այժմ ինչպե՞ս է գործելու:
Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի երկարությունը 900 կմ է, և այն բավական խոցելի է: Անկարային երկար ժամանակ մեղադրում էին նրանում, որ իշխանությունները թույլ են տալիս ջիհադականներին անցնել Սիրիայի տարածք և իրենց զավթած նավթահանքերից նավթ տեղափոխել: Թուրքիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:
Խորհրդարանի որոշումը նաև ամերիկացիներին թույլ է տալիս օգտագործել Ինջիրլիքում ԱՄՆ ՌՕՈՒ բազան՝ ԻՊ-ի դիրքերին օդային հարվածներ հասցնելու նպատակով: Փոխանցում է BBC-ն:
‘