‘
Թուրքիայի կրթության նախարարը գաղտնի հրամագրով պոլսահայ աշակերտներին արգելել է մասնակցել Լեռնային Ղարաբաղում անցկացվող միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, 2015-ին Երևանում անցկացվելու է օլիմպիադա, որին պետք է մասնակցեն են հայ աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ստամբուլի հայկական կրթօջախներից ևս սաներ են ժամանելու Երևան: Թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» պարբերականը տեղեկացնում է, որ երկրի կրթության նախարարությունից «գաղտնի» մակագրությամբ հատուկ հրահանգ է ուղարկվել բոլոր նահանգային կառույցներին այն մասին, որ բացառվի 2015-ին Ստամբուլից Երևան մեկնելիք հայ սաների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք որևէ միջոցառման:
‘