Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է

71

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Թուրքերը գերմանացի մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումն անցկացրել էին սեպտեմբերի 12-ին՝ ընկերական խաղում 2-4 հաշվով պարտվելով Ճապոնիայի հավաքականին։ Դրանից 4 օր առաջ Թուրքիայի հավաքականը 1-1 հաշվով էր ավարտել Հայաստանի հավաքականի դեմ տնային հանդիպումը՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին։

Շտեֆան Կունցը 2021 թվականի սեպտեմբերից էր գլխավորում Թուրքիայի հավաքականը։ Դրանից առաջ նա 5 տարի աշխատում էր Գերմանիայի երիտասարդական հավաքականում։

Նախորդ հոդվածըՆաիր Տիկնիզյանը ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակները
Հաջորդ հոդվածը«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին