‘Թուրքիայի նախագահը սեռերի հավասարության դեմ է արտահայտվել’

1139

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ տղամարդկանց և կանանց միջև չի կարող հավասարություն լինել: «Չի կարելի հավասարեցնել տղամարդկանց և կանանց: Դա հակաբնական է»,- Ստամբուլում կանանց իրավունքներին նվիրված համաժողովում հայտարարել է Էրդողանը:

Ըստ Էրդողանի, որը հայտնի է իսլամական արժեքներին իր հավատարմությամբ, անհավասարությունը պայմանավորված է կնոջ և տղամարդու էության տարբերություններով: Էրդողանը կարծում է, որ կնոջ կոչումն է՝ մայր լինելը, նա չի կարող «գնալ հող փորել», եթե երեխաներ ունի կամ հղի է:

Թուրքիայի ղեկավարը համոզված է, որ «կանանց հավասարություն պետք չէ, հարկավոր է, որ նրանց հարգանքով վերբերվեն՝ տղամարդկանց հավասար»:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ յուրաքանչյուր թրքուհի պետք է ծնի երեքից ոչ պակաս երեխա: Նա նաև հանդես է եկել աբորտների և կեսարյան հատման դեմ:

Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, Էրդողանը նման հայտարարություններ է արել՝ ակնկալելով, ըստ երևույթին, պահպանողական շրջանների աջակցությունը: Սակայն թուրք լիբերալների կարծիքով՝ այդպիսով Թուրքիայի նախագահը երկիրը տանում է իսլամացման վտանգավոր ճանապարհով:

Թուրքիայի նախագահի հայտարարությունները հաճախ են տարակուսանք առաջացնում: Այսպես, մի քանի օր առաջ էլ նա ,օրինակ, հայտարարել է, թե մուսուլմանները Ամերիկան հայտնագործել են Կոլումբոսից 300 տարի առաջ:

Նախորդ հոդվածը‘Յոահիմ Վատցկե. «Արյուն, արցունք և քրտինք: Ահա առաջիկա շաբաթների մեր ուղին»’
Հաջորդ հոդվածը‘Օդաչուների աճյունները եկեղեցուց դուրս բերվեցին զինվորական կարգով’