Հոկտեմբերի 12-13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Աստանա պետական այցով։
Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, մամուլի ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 11-12-ին պետական այցով Ղազախստան կժամանի Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։
Հոկտեմբերի 14-ին Ղազախստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստին, որը կայանալու է այդ հանրապետության նախագահությամբ։ Նույն օրը կկայանա «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան» գագաթնաժողովը։ Հոկտեմբերի 15-ին պետական այցով Ղազախստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Փոխանցում է tass.ru-ն։