‘Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են’

574

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի արտաշիրմումը ցույց է տվել, որ նրա մահը վրա է հասել թունավորման հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը:

Օզալի աճյունում հայտնաբերվել են ինսեկտիցիդ տեսակի թույն և մի շարք այլ վտանգավոր նյութեր: Ըստ բժիշկների նախնական վարկածի՝ նախագահին թունավորել է 4 տարբեր նյութերով:

1980-ական թվականներին իշխանության եկած Թուրգութ Օզալը թոթափել է երկրում տիրող բռնապետական ռեժիմը, իսկ 1990-ականներին պատրաստվում էր լուծում տալ Քրդական հարցին՝ վերջ դնելով թուրք-քրդական ներպետական հակամարտություններին:

Օզալը մահացել էր 1993թ., 65 տարեկան հասակում: Պաշտոնական վարկածով՝ նախագահի մահը վրա է հասել սրտի կաթվածի պատճառով, սակայն հիմքեր կան պնդելու, որ Օզալը սպանվել է ծայրահեղական-ազգայնականների ձեռքով, որոնց դուր չի եկել Քրդական հարցի շուրջ նրա բռնած դիրքորոշումը:

Նախորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Իշխանափոխությունից հետո նույն այդ պատմաբանը դիֆերամբներ է ձոնելու նոր իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. «Հակահարվածի» նկատմամբ կիրառված միջոցները քաղաքական այլակարծության կոպիտ ճնշման դրսևորում են’