‘
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին, որի աճյունն արտաշիրմման էր ենթարկվել անցյալ ամսվա սկզբներին, թունավորել են: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի տեղական ԶԼՄ-ներին:
Դատաբժշկական փորձագետների եզրակացության համաձայն՝ հետազոտության ընթացքում դիակի հյուսվածքների նմուշներում հայտնաբերվել է ստրիխնինի հիմքով ուժեղ ներգործող թույն, որը կարող էր հայտնվել նախագահի օրգանիզմում սննդի կամ խմիչքի միջոցով:
Թուրգութ Օզալը մահացել է 1993 թ. ապրիլի 17-ին, ըստ պաշտոնական վարկածի՝ ինֆարկտից: Թուրքիայի նախկին առաջնորդի մահվան պատճառները ճշտելու անհրաժեշտությունը ծագել էր նրա հարազատների պահանջով:
‘