‘
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, մեկնաբանելով թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը, հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի «ֆեթհուլլահականների ահաբեկչական խմբավորման» (FETO) պարագլուխ Ֆեթհուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու պահանջից: Այդ մասին ՆԳՆ ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:
«Մենք գույք ունենք ԱՄՆ-ում, և դա FETO-ն է: Մենք այն չենք թողնի այնտեղ, կվերցնենք»,- գրել է նա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը և կոչ է արել «հրաժարվել այդ սխալ որոշումից», քանի որ «այդպիսի ագրեսիվ դիրքորոշումը, որը չի բխում որևէ մեկի շահերից, անհապաղ պատասխան կստանա», և դա «լրջորեն կվտանգի երկկողմ հարաբերությունները»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘