‘Թուրքիայի նույն նախապայմանը. ազատել «օկուպացված ադրբեջանական» հողերրը’

676

Որպեսզի ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ մտնեն, Թուրքիան առաջ է քաշում պայման. «Հայաստանը պետք է ազատի իր կողմից օկուպացված Ադրբեջանի հողերը»: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանը չի կարողացել հանձնել «անկեղծության» թեստը, ուստի նրա խորհրդարանից արձանագրությունների հետ կանչումը ոչ մի նշանակություն չունի: «Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որպեսզի Հարավային Կովկասը դառնա խաղաղ ու անվտանգ վայր: Սակայն Հայաաստանն այլ մտադրություններ ունի: Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության վայր կդառնա, եթե Հայայստանն ուղղի իր կատարած սխալները և հեռանա իր կողմից օկուպացված տարածքներից»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Վերանորոգման նպատակով ատոմակայանի աշխատանքի դադարեցումը կազդի սակագնի վրա’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջազգային պահուստները 2014-ին կրճատվել են 34%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար’