‘Թուրքիայի ուղղափառ եկեղեցին դատի է տվել Բարդուղիմեոս պատրիարքին’

2605

Թուրքիայի ուղղափառ եկեղեցին դատական հայց է ներկայացրել Կոստանդնուպոլսի պատրիարքության և Բարդուղիմեոս պատրիարքի դեմ: Այդ մասին հաղորդել է եկեղեցու մամլո քարտուղար Սևգի Էրեներոլը:

«Բարդուղիմեոսը լիազորություն չունի իր էկզարխներին ուղարկելու Ուկրաինա և անկախություն շնորհելու նրա եկեղեցուն: Կոստանդնուպոլսի պատրիարքության կարգավիճակը սահմանափակվում է Թուրքիայում բնակվող հույների համար ժամերգություն անցկացնելով: Բարդուղիմեոսը գերազանցել է իր լիազորությունները և միջամտել է երկրների միջև հարաբերություններին, նրանց ներքին գործերին: Եվ եթե նա այդպիսի բան է արել, ապա չի կարող մնալ Թուրքիայում»,- ասել է նա:

Հոկտեմբերի 15-ին ՌՈՒԵ-ն հայտարարեց Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ հարաբերությունները խզելու մասին: Դրա համար առիթ էր ծառայել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն անկախության տրամադրումը:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ արձակման համար Փաշինյանը կարող է նաեւ առաջադրվել ու չընտրվել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել’