Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ գործողության առաջին փուլի ավարտի մասին։
«Առանջին փուլն ավարտված է։ Մեր զինվորները հասել են այնտեղ, ուր պետք է հասնեին, այն տարածքներ, որոնք վերահսկելու են։ Պետք է նշել, որ գրավված նպատակակետերը այս ստադիայի առաջին փուլն են»,- ասել է Աքարը։
Թուրքիան Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ նոր ռազմական գործողություն է սկսել ապրիլի 18-ին, դրանում ընդգրկված են երկրի ՌՕՈՒ-ն և հատուկ նշանակության ջոկատները։
Փոխանցում է tass.ru-ն։