Թուրքիայի ՊՆ․ Իրաքում գործողությունը կշարունակվի

139

Իրաքի հյուսիսում թուրքական բանակի նոր անդրսահմանային գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ լրիվ վերանա այդ տարածաշրջանից բխող ահաբեկչական սպառնալիքը, ուրբաթ օրը հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Օդացամաքային գործողությունը Հյուսիսային Իրաքում, որտեղ տեղակայված են Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հիմնական ճամբարները, սկսվել է երկուշաբթի գիշերը։ Ավելի վաղ Թուրքիան հաղորդել է 30 անջատականների ոչնչացման մասին։

Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ գործողության առաջին փուլը հաջող է անցել, որը կշարունակվի։

Թուրքիայում արգելված ՔԲԿ-ի հետ հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Անջատականների հիմնական ճամբարները տեղակայված են Իրաքի հյուսիսում։ Թուրքական բանակը պարբերաբար անդրսահմանային գործողություններ է անցկացնում տարածաշրջանում։ 2015 թվականից, թուրքական իշխանությունների տվյալներով,  երկրում և նրա սահմաններից դուրս ոչնչացվել է ՔԲԿ-ի ավելի քան 12 հազար անդամ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արոնյանն ու Սեւյանը կիսաեզրափակիչում են
Հաջորդ հոդվածըԲորելը պատրաստ է բանակցել Պուտինի հետ