‘
Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները հարձակում են գործել սիրիական Աֆրին քաղաքի վրա: Քաղաքի առողջապահության բաժնի տվյալներով՝ ավիագրոհի զոհ է դարձել տեղացի առնվազն երեք խաղաղ բնակիչ: Իսկ ընդամենը 10 օրվա մարտերի ընթացքում զոհվել է 86 մարդ, 198 հոգի վիրավորվել են:
Հումանիտար իրավիճակն Աֆրինում վատթարանում է օր օրի. հիվանդանոցներում, որտեղ ամեն օր տասնյակ վիրավորների են ընդունում, չեն բավարարում դեղորայքը և վիրակապման միջոցները:
Իր հերթին՝ Անկարան հաղորդել է, որ Թուրքիայի տարածքի ուղղությամբ սիրիական կողմից հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 17-ամյա մի աղջիկ, վիրավորվել է ևս մի մարդ:
Թուրքիան հունվարի 20-ին ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում, որտեղ 1,5 մլն քուրդ է բնակվում: Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը», որը նախկինում կռվում էր ԻՊ-ի դեմ:
Փոխանցում է euronews-ը:
‘