‘Թուրքիայի վարչապետը Իսրայելնն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՄԱԿ-ը՝ անվստահելի կառույց’

632

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»: «Այն, ինչ կատարվում է Գազայում, ահաբեկչություն է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում «Եվրասիայի իսլամական խորհրդում», որին մասնակցել են  քաղաքական գործիչներ և աստվածաբաններ Եվրոպայից և Ասիայից: Էրդողանը միջազգային կառույցներին  կոչ է արել «դիրքորոշում արտահայտել Գազայում կատարվող անարդարության առիթով»: Նա մեղադրել է ՄԱԿ-ին Գազայի իրավիճակի կապակցությամբ և հայտարարել, թե չի վստահում այդ կազմակերպությանը: «Իսրայելը մինչ օրս չի կատարել ՄԱԿ-ի՝ իր վերաբերյալ կայացված 100-ի չափ բանաձևեր: Մի՞թե նրա դեմ պատժամիջոցներ են կիրառվել: Ո՛չ:  Ուրեմն՝ ո՞ւր է արդարությունը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ից՝ «Ամպոտ հուշասյուն» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի  զինված ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի 1350 նպատակակետերի ուղղությամբ, պաղեստինյան կողմից զոհվել է առնվազն 90 մարդ, որոնց մեկ երրորդը՝ կանայք և երեխաներ: Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել են ավելի քան 1000 հրթիռներ և արկեր, բժշկական օգնության է դիմել Իսրայելի գրեթե 200 քաղաքացի:

Լուսանկարը՝ РИА Новости. Алексей Дружинин

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Լեռնային Ղարաբաղի պատերազմը կարող է վերածվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացիները նկարահանելով մրրիկը՝ ցնցել են համացանցը (տեսանյութեր)’