‘Թուրքիայի վարչապետը կոչ է անում ՔԲԿ-ի գրոհայիններին զենքերը վայր դնել’

626

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայիններին վայր դնել զենքերը, այսօր տեղեկցնում է Sabah թերթը: Ըստ թերթի՝ 2014 թվականը Թուրքիայում լինելու է քաղաքական կարգավորման և կայունության տարի:

Ավելի վաղ Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ ՔԲԿ գրոհայինները սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հայտարարությունն արվել է ՔԲԿ-ի քաղաքական թևի ղեկավար Ջեմիլ Բայիկի կողմից: Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ ահաբեկչական կազմակերպության անդամները պատրաստ են վերադառնալ Թուրքիա այն դեպքում, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Թուրքիայի և  Քրդական բանվորական կուսակցության միջև հակամարտությունը ավելի քան 25 տարվա պատմություն ունի և 40 հազարից ավելի կյանք է խլել: Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, որը պահանջում է ստեղծել քրդական անկախ պետություն, ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն ասել էր, թե երկիրը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ՔԲԿ-ի գրոհայինները հեռանան Թուրքիայի տարածքից: Ըստ նրա՝ դա այժմ Անկարայի առաջնահերթ խնդիրն է:

ՔԲԿ-ի՝ կալանքի մեջ գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել և հեռանալ Թուրքիայից: Թուրքիայի իշխանություններն, իրենց հերթին, խոստացել էին դրա համար անվտանգ պայմաններ ստեղծել:

ՔԲԿ-ի գրոհայիններն սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչի խոսքերով՝ Թուրքիայում կար Քուրդիստանի բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության մոտավորապես 2 հազար անդամ, և նրանց 20 %-ն արդեն հեռացել է երկրից, փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Օհանյան. Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակին անցնելն առաջիկա տարիներին իրատեսական չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Չիլիում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը’