‘Թուրքիայի վարչապետի խորհրդականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին’

1094

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կարող է կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասվում է Թուրքիայի վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Կալինի՝ թուրքական Sabah թերթում հրապարակված հոդվածում:

Կալինը նաև նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը կարող է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա Հարավային Կովկասում:

Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը հնարավոր կլինի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում, ըստ՝ trend-ի՝ նշվում է վարչապետի խորհրդականի հոդվածում:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի թագավորն իր ծննդյան օրը չի ներկայացել հանրությանը’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնը ժամանակավորապես Էրմիտաժին է փոխանցում Պարթենոնի արձաններից մեկը’