‘Թուրքիայի վարչապետի որդին կհարցաքննվի կոռուպցիայի գործի շրջանակներում’

666

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, կոռուպցիայի և փողերի լվացման գործով հարցաքննության է կանչվել  դատախազություն:

Դատախազ Մուամեր Ակկաշը, ըստ թուրքական մամուլի՝ հայտարարել է, որ եթե Բիլալ Էրդողանը ինքնակամ չներկայանա հարցաքննության, նրան հարկադրաբար բերման կենթարկեն:

Ըստ Contact.az-ի՝ Թուրքիայի վարչապետը իր տղային հարցաքննության կանչելու կապակցությամբ հայտարարել է. «Փորձում են այդ մեթոդներով ինձ վրա դուրս գալ»:

Հիշեցնենք, որ «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիայի շրջանակներում, արդեն 10 օր է՝ Թուրքիայում աղմկահարույց ձերբակալություններ են տեղի ունենում: Օպերացիայի շրջանակներում ձերբակալված անձանց թիվն անցնում է հինգ տասնյակից: Ձերբակալվածների թվում են նախարարների և այլ բարձրաստիճան անձանց որդիներ: Կոռուպցիոն այդ սկանդալի հետևանքով թուրքական կառավարության կեսը փոխվել է, իսկ նախկին նախարարների նկատմամբ գործեր են հարուցվում: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկը սխալմամբ 90% զեղչով է վաճառել ավիատոմսերը’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով` պահանջելով գնահատական տալ Շմայսի վարքագծին’