‘
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում խոստացել է ռազմական գործողություններ չսկսել Իրաքում՝ առանց Բաղդադի համաձայնության, ասվում է ալ-Աբադիի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կանի հնարավոր ամեն ինչ, եթե Իրաքը չկարողանա ինքնուրույն կերպով մաքրել Սինջափ քաղաքը Թուրքիայում արգելված ՔԲԿ-ից: Ավելի վաղ Էրդողանը կրկին սպառնացել էր անակնկալ ռազմական գործողություն սկսել Սինջափի դեմ, եթե Իրաքի կառավարությունը «չքշի» ՔԲԿ ջոկատներն այնտեղից:
Հայտարարության համաձայն՝ Յիլդիրիմը հաստատել է «Իրաքի և Թուրքիայի կառավարությունների միջև պայմանավորվածության բացակայությունը՝ Իրաքի տարածքում ՔԲԿ գրոհայինների դեմ գործողություններ իրականացնելու վերաբերյալ»: «Մենք ուզում ենք ասել, որ որ որևէ գործողություն չենք անցկացնի՝ առանց Իրաքի կառավարության համաձայնության, և մենք նկատի չենք ունեցել, որ պայմանավորվել ենք նրանց հետ»,- նշվում է թուրք վարչապետի հաղորդագրության մեջ:
Ալ-Աբադին, իր հերթին, ընդգծել է, որ սահմանը գտնվում է իրաքյան ուժերի վերահսկողության ներքո, և Բաղդադը հանդես է գալիս գրոհայինների՝ Իրաքի տարածքից Թուրքիա անցնելու ցանկացած փորձի դեմ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘