‘Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին’

627

Թուրքական կառավարության փոխվարչապետ, նախկինում՝ արտգործնախարար Ալի Բաբաջանը հեռանում է քաղաքականությունից: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Sabah թերթին, այդ մասին հայտնել է հենց Բաբաջանն ինքը՝ նշելով, որ ժամանակն է ճանապարհ տալ մյուս պրոֆեսիոնալներին: «Քաղաքականությունից հեռանալու ժամանակն է: Ես անձամբ արդեն կայացրել եմ այդ որոշումը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ 45-ամյա քաղաքական գործիչը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Թուրքիայի խորհրդարանում, զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, այնուհետև՝ տնտեսության գծով փոխվարչապետի պաշտոնները:

Նախորդ հոդվածը‘«Պորշե Կայենը» Բելաջոյի Գրիշի միակ մեքենան չէ՝ նա նաև ունի «Վազ 2102» կամ «սովորական պատգամավոր տղու» անսովոր եկամուտները’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորն» ու «Անժին» պայքարում են Միչուի համար’