Արտասահմանցիները կարող են բացառիկ կարգով Թուրքիայի քաղաքացիություն ստանալ առնվազն 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան կարգադրությունը ուրբաթ օրը հրապարակվել է «Պաշտոնական թերթ» կառավարական լրատվամիջոցում։
Փաստաթղթի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո։
Նախկինում թուրքական քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ էր ձեռք բերել 250 հազար դոլարի անշարժ գույք։ Այդ օրենքը գործում էր 2010 թվականի փետրվարից։
Ըստ նոր հրամանագրի՝ արտասահմանցին կարող է թուրքական քաղաքացիություն ստանալ նաև Թուրքիայի մասնավոր կենսաթոշակային համակարգում առնվազն երեք տարի մասնակցելու և այնտեղ նվազագույնը 500 հազար դոլար կամ այլ արժույթով համապատասխան գումար ներդնելու միջոցով։
Փոխանցում է tass.ru-ն։