‘Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդես են եկել համատեղ կոչով’

585

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ջավադ Զարիֆը այսօր Թեհրանում համատեղ ասուլիսի ժամանակ հանդես են եկել կոչով՝ «Ժնև -2» խախաղության համաժողովից առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները Սիրիայում :

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորմանը և եթե հնարավոր է՝ ռազմական գործողությունների դադարեցմանը «Ժնև-2»-ից առաջ»,-հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին՝ Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղության համաժողովը կանցկացվի 2014թ. հունվարի 22-ին: Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը անձամբ չի մասնակցի բանակցություններին: Բանակցություններում պաշտոնական Դամասկոսին կներկայացնի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլիմը:

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 900 պատահար ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը զինակոչային տարիքը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում’