‘Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ջերմանում են’

1613

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում «հրաշալի փոփոխություններ» են տեղի ունենում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ  Բինալի Յիլդիրիմը:

«Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդներն ուզում են, որ այդ ճգնաժամը (երկրների միջև) դադարի, և այն անիմաստ են համարում,- ասել է վարչապետը և հավելել:- Մեր պարտքն է կատարել ժողովուրդների ցանկությունը»:

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սառել էին անցյալ տարվա նոյեմբերից, երբ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսաստանյան Սու-24 օդանավը խոցվել էր թուրքական կործանիչների կողմից թուրք-սիրիական սահմանին:

Երկուշաբթի Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինից ներողություն է խնդրել ռուսաստանցի օդաչուի մահվան համար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս. Սարգսյան. Եթե ՀՀԿ-ն պարտվի, ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու’