‘Թուրքիայում անցկացվել է գեյ-շքերթ՝ ի պաշտպանություն հակակառավարական ցույցերի’

840

Նախօրեին Թուրքիայում ԼԳԲՏ հանրության անդամները (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ) գեյ-շքերթ են անցկացրել՝ կոչ անելով հարգել սեռական փոքրամասնությունների իրավունքները, այսօր հաղորդում է Hurriyet թերթը: Շքերթի մասնակիցները նաև հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել՝ Թաքսիմ հրապարակից երթով քայլելով դեպի Ստամբուլի ճոպանուղի:

Նախօրեին հակակառավարական ցույց է տեղի ունեցել նաև Ադանա քաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Ինյոնյու պուրակում և ուզեցել են շարժվել դեպի Աթաթյուրքի պուրակ: Հակառակ ոստիկանության նախազգուշացումների՝ նրանք չեն դադարեցրել երթը, և ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել: Ցուցարարների և ոստիկանության միջև կարճատև ընդհարման արդյունքում ձերբակալվել է 12 ցուցարար, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Bellum omnium contra omnes. Հեքիաթ փեսիկԿ-ի, ճկույթի ու ասեղի մասին’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Շիրակի» մրցակիցը կլինի Սան-Մարինոյի չեմպիոնը’