‘Թուրքիայում աշխատանքից կհեռացվի ևս երկու հազար ոստիկան’

1703

Թուրքական իշխանությունները գործող արտակարգ դրության շրջանակներում երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն, մեկ ամիս առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման  հետ կապված՝ աշխատանքից կհեռացվեն ավելի քան երկու հազար ոստիկաններ և զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Հրամանագրերում, բացի այդ, նշվում է, որ Թուրքիայում որոշվել է փակել կապի նախարարությունը, ինչպես նաև աշխատանքից ազատել ԶԼՄ-ների վերահսկողությունն իրականացնող Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության 196 աշխատակիցների, իսկ այդ վարչությունը կստանա նախարարության իրավասություններ:

Բացի այդ՝ նախագահը ստանում է զինված ուժերի ղեկավարին ինքնուրույն նշանակելու իրավունք:

 Հրամանագրերը հրապարակվել են պաշտոնական թուրքական պարբերականում՝ T.C.Resmi Gazete կայքում:

Բոլոր հեռացվածները կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլին սատարելու մեջ, որին իշխանությունները համարում են խռովության կազմակերպիչը:

Հեղարջման փորձի տապալումից հետո թուրքական իշխանությունները լայնածավալ զտման գործընթաց ձեռնարկեցին: Ավելի քան 80 հազար հոգի՝ զինվորականներ, դատավորներ, համալսարանի դեկաններ ու դասախոսներ, լրագրողներ, հեռացվեցին աշխատանքից, փակվեցին երկու հազարից ավելի կազմակերպություններ: Խռովության հետաքննության շրջանակներում ձերբակալվեց ավելի քան 35 հազար մարդ, նրանցից 17 հազարը պաշտոնապես կալանավորված են:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Թայսոն Ֆյուրի.«Կլիչկոյին ավելի ուժեղ կծեծեմ, քան առաջին անգամ»’