‘Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2014 թվականին’

753

«Ակույու» առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարությունը Թուրքիայում կմեկնարկի 2014 թ., ասել է Akkuyu NGS A.S. ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սուպերֆինը Vatan թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ընթացիկ տարվա մայիսին կավարտվի շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության վերաբերյալ հաշվետվության նախապատրատումը: «Սպասվում է, որ «Ակույու» ԱԷԿ-ը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել սկսած 2020 թվականից: Սկզբնական փուլում ԱԷԿ-ը էլէներգիա կարտադրի 4800 մեգավատտ հզորությամբ»,- տեղեկացրել է Սուպերֆինը:

ԱԷԿ-ի շինարարության մեջ Թուրքիայի մասնաբաժինը՝ 20 միլիարդ ընդհանուր գումարից, կկազմի 7,5 միլիարդ դոլար:

«Ակույու» առաջին ԱԷԿ-ը կառուցվելու է ռուսաստանյան նախագծով, որն ընդգրկում է ВВЭР-1200 տիպի ռեակտորներով չորս էներգաբլոկներ: Յուրաքանչյուր բլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատտ: Ենթադրվում է, որ բլոկները շարք կմտցվեն հերթով՝ մեկ տարվա միջակայքով: Ատոմակայանի շինարարության համաձայնագիրը ստորագրվել է 2010 թ.  մայիսին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտը» Բագրատյանին. Դուք կոպիտ սխալ էք թույլ տվել’
Հաջորդ հոդվածը‘Միլիտոն ծանր վնասվածք է ստացել. Տեսանյութ’