‘Թուրքիայում ավարտվել է Patriot համակարգերի տեղակայումը’

582

Հյուսիսատլանտյան դաշինքն ավարտել է Թուրքիայի տարածքում Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայումը: «Տեղակայումն ամբողջովին ավարտվել է, բոլոր համալիրներն ակտիվացվել են»,-հաղորդում են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունից՝ հավելելով, որ Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքի մերձակայքում, ռազմական հերթապահության է դրվել ԱՄՆ-ից բերված զենիթահրթիռային երկու մարտկոցներից երկրորդը, հաղորդում է Росбалт-ը:

Ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ Թուրքիայի սահմանին կտեղակայվեն վեց զենիթահրթիռային մարտկոցներ՝ երկուական՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդեռլանդներից: Առաքելության մանդատը նախատեսված է մինչև 2014 թ. հունվարի 31-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Ընտրությունների քաղաքական գնահատականը կտրվի այսօր ժամը 17։00-ին Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը արձանագրել է ընտրախախտման 104 դեպք’