‘Թուրքիայում բեռնվել է Բաքու-Թբիլիս-Ջեյհանով մատակարարվող նավթի 2000-րդ տանկերը’

612

Թուրքական Ջեյհան նավահանգստում բեռնվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող նավթի 2000-րդ տանկերը, ասված է BIL (Botas International Limited) -ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

BIL-ը 2001 թվականից զբաղվում է Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ: Հոկտեմբերի 22-ի դրությամբ՝  2006 թ. հունիսի 2-ից BIL-ը Ջեյհանի նավթային տերմինալում բեռնել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով հոսող 1,544 միլիարդ բարել նավթ: Նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կմ է, որից 443կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249-ը՝ Վրաստանով, իսկ 1076-ը՝ Թուրքիայի տարածքով: Նավթամուղի շինարարությունն սկսվեց 2003 թ. ապրիլին, իսկ դրանով նավթն սկսեց հոսել 2005 թ. մայիսի 18-ից: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չի բոյկոտել ԱԺ նիստերը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպանները ջարդեցին Սերժ Սարգսյանի միֆը ‘