Բողոքի ցույց «Мир»–ի օգտագործումը դադարեցնելու դեմ

170

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԱՄՆ-ի ճնշման տակ «Мир» վճարային համակարգից թուրքական բանկերի դուրս գալու դեմ, գրել է Aydinlik թերթը։

«ԱՄՆ-ը, որ սպառնում է Ռուսաստանին, սպառնում է նաև Թուրքիային»,- ասվում է հրապարակման մեջ։

Ցուցարարները խիստ քննադատել են այն փաստը, որ պետական բանկերը, հետևելով մասնավոր բանկերի օրինակին, տեղի են տվել Արևմուտքի ճնշման տակ։

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Պերինչեքը հայտարարել է, որ «Мир» վճարային համակարգից թուրքական բանկերի դուրս գալը «թուրքական տուրիզմի և թուրքական տնտեսության տակ դրված դինամիտ է»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիրոշնիկ․ Միլիցիան պետք է միավորվի ՌԴ բանակի հետ
Հաջորդ հոդվածըԿանադան իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Ռուսաստանից