Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 098-ի

333

Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն անցել է 45 հազարից։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Hurriyet թերթը՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը։

7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժերը փետրվարի 6-ին, ինը ժամ տարբերությամբ, տեղի են ունեցել հանրապետության հարավ-արևելքում՝ Կահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են թուրքական տասը շրջաններում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։

Երկուշաբթի Հաթայ շրջանում արձանագրվել են երկու նոր ցնցումներ՝ 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի 13 շախմատիստ կմասնակցի ԵԱ-ին
Հաջորդ հոդվածըՀունաստանում երկու գնացքի բախման հետևանքով զոհվել է 32 մարդ