Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13 հազարի

362

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 13 հազարի, հինգշաբթի հաղորդել է Անատոլիական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությանը։

Վերջինիս տվյալներով՝ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 62 914-ի։

7,7 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայի հարավարևելյան Ղահրամանմարաշ շրջանում տեղի է ունեցել փետրվարի 6-ին։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 շրջաններում, ինչպես նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն պարտվեց եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲայդենը մտադիր է մասնակցելու հերթական ընտրություններին