Չորեքշաբթի առավոտյան Ստամբուլից ոչ հեռու՝ Մարմարի ծովի շրջանում, 6,0 մագնիտուդի երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը եղել է 10,6 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններում։ Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդել է, որ մեկ ժամվա ընթացքում արձանագրվել է մոտավորապես 20 հետցնցում, այդ թվում՝ 4,7 մագնիտուդ ուժգնության։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, շատ շենքերի պատերին ճաքեր են հայտնվել, կան մասնակի փլուզումներ։ Տուժած քաղաքացիների թիվը, վերջին տվյալներով՝ հասել է 46-ի։
Փոխանցում է tass.ru-ն։