‘Թուրքիայում թռիչքը երեք ժամ հետաձգվել է ուղևորների կատակի պատճառով’

1913

Ստամբուլից Իսրայել չվերթ իրականացնող՝ Turkish Airlines ավիաընկերության օդանավի թռիչքը երեք  ժամ հետաձգվել է ռումբի մասին կատակ անող ուղևորների պատճառով, հաղորդել է Jerusalem Post թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ ուղևորներին իջեցրել են ինքնաթիռից՝ հարցաքննելու նպատակով: Պարզվել է՝ նրանք Իսրայելի քաղաքացիներ են:

«Ինքնաթիռ բարձրանալիս երեքը բարձրաձայն կատակներ են արել պայթուցիկների թեմայով: Ուղեկցորդուհին այդ մասին տեղեկացրել է օդանավի հրամանատարին, որն էլ կարգադրել է հետաձգել թռիչքը, ինչպես նաև ստուգել այդ ուղևորների ուղեբեռները»,-Թուրքիայում իսրայելական հյուպատոսության ներկայացուցիչների խոսքն է մեջբերում թերթը:

Arutz 7 հեռուստատեսությունը նշել է, որ հարցաքննությունից և ուղեբեռները ստուգելուց հետո կասկածելի ուղևորներին բաց են թողել, և նրանք հաջորդ ուղերթով մեկնել են Իսրայել:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մոգերինի. «Սկրիպալի գործով» ԵՄ-ն միասնական դիրքորոշմամբ հանդես կգա’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը «խոստացել է»’