‘
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ՝ Ստամբուլի Քարթալ թաղամասում, նախօրեին ձայնային ռումբ է պայթել: Կուսակցության շենքը վնասվել է, բայց տուժածներ չկան: Մերձակայքի բնակիչները Doğan գործակալությանը հայտնել են, որ սա երրորդ նման դեպքն է: Ոստիկանությունը եւ դատախազությունը հետաքննություն են սկսել: Հարձակման համար դեռ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել:
‘