‘Թուրքիայում կարող են վերականգնել մահապատիժը’

1964

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել է, որ հնարավոր է՝ վերացվի մահապատիժ կիրառելու արգելքը:

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Թուրքիայի բանակային մի քանի ստորաբաժանումներ ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 290 մարդ:

Կիրակի օրը Էրդողանը ելույթ է ունեցել իր համակիրների առջև, որոնք հավաքվել են Ստամբուլում նախագահի նստավայրի մոտ: Նրա ելույթն անդադար ընդհատվել է ամբոխից հնչող կոչերով. «Մենք ուզում ենք (վերականգնել) մահապատիժը»:

Ի պատասխան՝ Էրդողանն ասել է. «Մենք լսում ենք ձեր պահանջը: Ժողովրդավարական երկրում, եթե ժողովուրդն ինչ-որ բան է ուզում, նա ստանում է այն»:

Թուրքիայում վերջին մահապատիժն ի կատար է ածվել 1984 թ.: Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու փորձերի շրջանակներում 2004 թ. այդ պատժաչափը երկրում վերացվել է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռիո Ֆերդինանդ. «Եթե դու ունես Մոուրինիոյին, նշանակում է՝ դու տիտղոս նվաճելու շանս ունես»’
Հաջորդ հոդվածը‘ Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ’