Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպման մասին լուրը կարող է արտահոսք լինել

307

Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել երկրում, իբր, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդների հանդիպման մասին լուրերը։ Աղբյուրները հաղորդել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում և չեն բացառում, որ դա կարող է ատահոսք լինել։

«Նման հանդիպման մասին տեղեկություն չկա։ Չի կարելի բացառել, որ դա ուղղորդված տեղեկատվություն է»,- ասել է զրուցակիցը։

Թուրքիայում անցկացված այդ գաղտնի հանդիպման մասին, որին մասնակցել են արտասահմանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչության ղեկավար Հալեդ Մաշալը, շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին և կազմակերպության ղեկավարության այլ ներկայացուցիչներ, նախ հաղորդել է Իսրայելի պետական Kan ռադիոհեռուստատեսային ընկերությունը։ Նրա պնդմամբ՝  հանդիպման նպատակը կարող էր լինել Գազայի հատվածում, ինչպես նաև լիբանանա-իսրայելական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների հարցում դիրքորոշումների համակարգումը։ Բացի այդ, կարող է նաև քննարկված լինել Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։

Նախորդ հոդվածըԻրանում հայտնվել է արբանյակային համացանցի առաջին օրինական օպերատորը
Հաջորդ հոդվածըԿիպրոսցի թուրքերի առաջնորդը խնդրանքով դիմել է Պուտինին